Լրահոս

11.03.2014 20:02


Մարիխուանայի վաճառքը Կոլորադո նահանգի բյուջեն լցրել է մեկ ամսում 2 մլն դոլարով

Մարիխուանայի վաճառքը Կոլորադո նահանգի  բյուջեն լցրել է մեկ ամսում 2 մլն դոլարով

Ամերիկյան Կոլորադո նահանգի բյուջեն ավելացել է 2 մլն դոլարով հունվարին մարիխուանայի մանրածախ վաճառքից, երբ բացվեցին մասնագիտացված խանութներ։ Կոլորադոն դարձել է ԱՄՆ առաջին նահանգը, որտեղի խանութներում թույլ են տվել վաճառել այդ թմրամիջոցը։ Նահանգի օրենքներով՝ անձնական օգտագործման համար մարիխուանա կարող են ձեռք բերել 21 տարին լրացած քաղաքացիները։ Կոլորադոյի 21 տարին լրացած ցանկացածքաղաքացի կարող է անպատիժ ունենալ 28.35 գրամ թմրանյութ։ Համաձայն թմրամիջոցի օրինականացման մասին օրենքի՝ թմրանյութի վաճառքից առաջինշահույթը՝ 40 մլն դոլարը, պետք է ուղղվի դպրոցների շինարարությանը։ Այն կծախսվի ըստ օրենսդիրների հայեցողության։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը 1972–ին մարիխուանան անվանել էր «հասարակության առաջին թշնամի»։

Տեղեկացնում է «РИА Новости»–ին։

Այս խորագրի վերջին նյութերը