Լրահոս

11.03.2014 11:35


Չիլիում տեղի կունենա նախագահ Միշել Բաչելեթի երդման արարողությունը

Չիլիում տեղի կունենա նախագահ Միշել Բաչելեթի երդման արարողությունը

Չիլիում այսօր կանցկացվի Միշել Բաչելեթի երդման արարողությունը, որը երկրորդ անգամ՝ չորսամյա դադարից հետո, կղեկավարի երկիրը։ Նրա հաղթանակին նպաստել է «Նոր մեծամասնություն» ձախ կոալիցիոն միությունը, որի կազմի մեջ առաջին անգամ ընդգրկվել են կոմունիստները։ Պառակտված աջ դաշինքն անցել է ընդդիմություն, իսկ ձախ ուժերը ստացել են մեծամասնություն Ազգային կոնգրեսի (խորհրդարան) երկու պալատներում։

Երկրի պատմության մեջ առաջին անգամ Սենատի նախագահ կլինի կին, որը նաև հանդիսանում է Չիլիի նախկին նախագահ Սալվադոր Ալյենդեի (1970-1973) դուստրը՝ պաշտոնանկ արված ռազմական հեղաշրջման ժամանակ գեներալ Ա. Պինոչետի գլխավորությամբ։

Հիմա Բաչելեթը հնարավորություն ունի անելու այն, ինչը չի կարողացել իրագործել առաջին ժամկետում (2006-2010)։ Նա պետք է կատարի մի շարք խոստումներ, մասնավորապես «վերջ տա անհավասարությանը»։ Առաջին հերթին դա վերաբերում է կրթական համակարգի բարեփոխմանը, որը պետք է դառնա անվճար և ավելի որակյալ։ Նշենք, որ այդ երկրում կրթության ոլորտում առկա խնդիրները վերջին տարիներին բազմաթիվ բողոքի ակցիաների են հանգեցրել դպրոցականների և ուսանողների շրջանում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը