Լրահոս

11.03.2014 11:52


«Դ!եմ եմ» թիմ. «Խփում են տակից»

«Դ!եմ եմ» թիմ. «Խփում են տակից»

Այսօրվա ասուլիսին «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ, մարտի 7-ին Հայաստանի ֆինանսների նախարարությունից բերման ենթարկված Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ նախաձեռնության անդամները ոստիկանների ապօրինի գործողություններն ապացուցող տեսանյութեր են հավաքում, որը կներկայացվի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։ Նախաձեռնության անդամը նշել է. «Սրանք ոտնձգություններ են, հոգեբանական ճնշումներ բողոքողների վրա»։

Անդամների համոզմամբ՝ մարտի 7-ին ՀՀ ֆինանսների նախարարության մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանները սադրել ու հրահրել են փողոցային կռիվներ։ Հակոբ Արշակյանն էլ նշել է. «Խփում են տակից, այնպես, որ տեսախցիկները չֆիքսեն: Ասում են՝ դե խփի, ի՞նչ ես ասում: Մի ձեռքդ բռնում են, մյուսն՝ ազատ թողնում, հետո վիզդ են սկսում խեղդել, դու, ուզած-չուզած, մյուս ձեռքդ ես բարձրացնում, եւ քիչ է մնում՝ խփես: Բոլորը վիդեոներում կան: Մենք նյութեր ենք հավաքում եւ կներկայացնենք ոստիկանապետին»:

Հիշեցնենք, որ մարտի 7-ին ՀՀ ֆինանսների նախարարության մոտից ոստիկանների կողմից բերման է ենթարկվել ակցիայի երեք մասնակից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը