Լրահոս

11.03.2014 12:19


Ամերիկացի համանախագահ. «Պե՞տք է մտահոգվենք»

Ամերիկացի համանախագահ. «Պե՞տք է մտահոգվենք»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Twitter»-ի իր էջում անդրադարձել է ԼՂ հակամարտության վրա ուկրաինական ճգնաժամի հնարավոր ազդեցությանը։

«Մտավախություններ եմ լսել, որ մինչ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կարող է աճել։ Պե՞տք է մտահոգվենք»,- «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Ուորլիքը։

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում կկայանա ՀՀ ատգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հերթական հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը