Լրահոս

11.03.2014 19:18


Եվրոպական պատժամիջոցները ՌԴ–ի նկատմամբ հնարավոր է՝ ուժի մեջ մտնեն այս շաբաթ

Եվրոպական պատժամիջոցները ՌԴ–ի նկատմամբ հնարավոր է՝ ուժի մեջ մտնեն այս շաբաթ

ԵՄ պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ հնարավոր է՝ ուժի մեջ մտնեն արդեն իսկ այս շաբաթ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախագահ Լորան Ֆաբիուսը։

«Ղրիմում նախատեսված հանրաքվեն օրինական չէ,–ասել է Ֆաբիուսը «Ֆրանս–էնթերի» եթերում,–մենք չենք կարող նմանատիպ բան թույլ տալ, քանզի դա կհանգեցնի Ուկրաինայում անկայունության։ Համապատասխանաբար մենք պատժամիջոցներ կկիրառենք։ Հնարավոր է՝ նրանք ուժի մեջ մտնեն արդեն այս շաբաթ»։

Նախարարը հստակեցրել է, որ խոսքը վիզաներ չտրամադրելու մասին է ռուսաստանյան և ուկրաինացի ներկայացուցիչներին։ Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարն ասել է նաև, որ պատժամիջոցները կարող են չկիրառվել, եթե «Մոսկվան ձգտի թուլացնել բախման լարվածությունն» Ուկրաինայում։

Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը