Լրահոս

11.03.2014 14:24


«Նախիջևանը պետք է ետ բերել»

«Նախիջևանը պետք է ետ բերել»

Մեր իրականության մեջ կան քաղաքական այնպիսի հիմնախնդիրներ, որոնք կարծես ամբողջովին մոռացության են մատնվել կամ պարզապես դուրս են մղվել օրակարգից: Դրանցից մեկն էլ մեր հայրենիքի մի մասը հանդիսացող Նախիջևանի խնդիրն է, որն այժմ մատնվել է անուշադրության։

Նախիջևանը եղել է հայ էթնոսի ձևավորման հիմնական օջախներից մեկը։ 1921 թվականից այն բռնակցվել է Ադրբեջանին։ Բայց մենք համոզված ենք, որ բռնագրավված երկրամասը վաղ թե ուշ կանցնի իր պատմական տիրոջը, եթե մեր մեջ չմարիսերը դեպիհարազատ երկրամասը։ Այդ պատճառով էլ մենք ստեղծել ենք «Նախիջևան» ազգային-քաղաքական նախաձեռնությունը, որը պիտի հետապնդի Նախիջևանի խնդիրը։

«Նախիջևան» նախաձեռնության հիմնական նպատակներն են.

  1. Վերափոխել Նախիջևանի խնդրի հանդեպ հայ ժողովրդի վերաբերմունքն և կարծրացած պատկերացումները ազգային նպատակների ու պահանջատիրության նկատմամբ,
  2. Վերհանել Նախիջևանի պահանջատիրության իրավական և քաղաքական հիմքերը միջազգային իրավունքի տեսանկյունից,
  3. Քննության առնել Նախիջևանի՝ իբրև Հայաստանի շրջափակման գործիքի վերածման հարցը,
  4. Վերլուծել Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական զարգացման դժվարությունները Նախիջևանի՝ Հայաստանից օտարված մնալու պայմաններում,
  5. ՔննարկելՆախիջևանը որպես Հայաստանի մաս լինելու հեռանկարով Իրանի շահագռգռվածության հնարավորությունը։

Նախիջևանը պետք է ետ բերել։ Մենք չենք կարող անտարբեր լինել մեր հայրենիքի ցանկացած մասի ճակատագրի հանդեպ, այլապես վաղը անհայրենիք կմնանք։ Նախիջևանցին ծննդավայր վերադառնալու հույսը դեռ չի կորցրել։

«Նախիջևան» ազգային-քաղաքական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը