Ուկրաինայում ցանկանում են վերականգնել Ազգային գվարդիան
Ուկրաինահի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ցանկանում է վերականգնել Ազգային գվարդիան։ Այս մասին հայտնում է «УНИАН»-ը։
«Վաղը խորհրդարան կմտնի Ուկրաինայի Ազգային գվարդիայի մասին օրենքի նախագիծը։ Առաջիկա օրերին կհայտարարենք հավաքագրում Ազգային գվարդիա։ 20 հազար գվարդիականներ զորակոչվելու են՝ պաշտպանելու սահմաններն ու կարգուկանոնը երկրում»,–«Ֆեսյբուքի» իր էջում գրել է Ավակովը։
Ուկրաինայում Ազգային գվարդիան գործել է 1991-2000թթ.։ Այն ցրվել է նախագահ Լեոնիդ Կուչմայի հրամանով։

7or.am