ԵԱՀԿ–ն մերժել է Ղրիմի հանրաքվեին մասնակցելու հրավերը
Հայտնի է դարձել, որ ԵԱՀԿ դիտորդները չեն մասնակցի Ղրիմի հանրաքվեին։ Այս մասին հաղորդել է ԵԱՀԿ մամուլի քարտուղար Քեթի Բերթոնը։ Նրա խոսքերով՝ կազմակերպությունը մերժել է ինքնավարության իշխանության հրավերը, քանզի հանրաքվե անցկացնել և հրավիրել դիտորդների կարող է միայն օրինական իշխանությունը, որը Ղրիմի իշխանությունը չի հանդիսանում։ Նշենք, որ ԵԱՀԿ–ի պաշտոնական կայքում մերժման մասին տեղեկություն դեռ չկա։
ԵԱՀԿ–ն մերժել է Ղրիմի հանրաքվեին մասնակցելու հրավերը