Լրահոս

11.03.2014 16:10


Ուզում են արգելել Հանրային հեռուստատեսությամբ կոմերցիոն գովազդի ցուցադրությունը

Ուզում են արգելել Հանրային հեռուստատեսությամբ կոմերցիոն գովազդի ցուցադրությունը

ՀՀ կառավարությունը «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծ է մշակել, համաձայն որի հանրային հեռուստատեսությամբ արգելվում է կոմրեցիոն գովազդը։

Նախագծի հեղինակները դրա անհրաժեշտությունը պայմանավորում են Հանրային հեռուստատեսության տեղն ու դերը, համբավը հասարակական կյանքում ավելի բարձրացնելով: Նրանց կարծիքով՝ առևտրային գովազդը ինչպես հեռուստադիտողից, այնպես էլ՝ հեռուստատեսությունից, խլում է եթերաժամ, որը կարող է օգտագործվել ավելի բարձր տեղեկատվական արժեք ունեցող թողարկումների համար, և որ առևտրային գովազդը չի ծառայում այն նպատակներին, որոնց համար ստեղծվել, պետական բյուջեյի միջոցների հաշվին ֆինանսավորվում և գործում է հանրային հեռուստատեսությունը: Նախագծերով բացառություն է նախատեսված միայն սոցիալական, մշակութային և սպորտային ուղղվածության գովազդների համար, որոնց ցուցադրումը համարվում է թույլատրելի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը