Գագիկ Ջհանգիրյան. «Կոծկել ու պարտակել են մարտի 1–ի իրադարձությունների բուն մասնակիցներին, մեղավորներին ու պատասխանատուներին»
ՀՀ ԱԺ հայտարարությունների ժամին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն անդրադարձել է 2008թ. մարտի 1-ի արյունալի իրադարձություններին։
–Անցել է վեց տարի: Մինչ օրս չի բացահայտվել և քրեական պատասխանատվության չի ենթարկվել առնվազն տաս սպանությունները կատարած, մի քանի հարյուր հոգու հրազենային, բեկորային և այլ ծանր վնասվածքներ հասցրած անձանցից և ոչ մեկը: Հարյուրավոր տուժածներ չեն օգտվել Սահմանադրությամբ նախատեսված դատական պաշտպանության իրավունքից, չեն ստացել համարժեք փոխհատուցում: Ստեղծված իրավիճակի համար ՀՀ գործադիր, դատական և օրենսդիր իշխանությունները համապարտ պատասխանատվություն են կրում,–ասել է Գ. Ջհանգիրյանը:
Նա ընդգծել է, որ գործադիրը, հանձինս ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության, ՀՀ դատախազության, չի բացահայտել, քրեական պատասխանատվության չի կանչել սպանություններ կատարողներին, ծանր վնասվածքներ հասցնողներին, արտակարգ դրության ռեժիմի ապահովմանը ապօրինի ներգրավված զինված կառույցների ղեկավարներին ու ապօրինի զինված խմբերին.
–Մի խոսքով, կոծկել ու պարտակել են իրադարձությունների բուն մասնակիցներին, մեղավորներին ու պատասխանատուներին: Խոչընդոտել ու խանգարել են միջազգային կառույցների ճնշման արդյունքում ստեղծված փաստահավաք խմբի աշխատանքները, անտեսել վերջինիս կազմած բոլոր զեկույցները, ի վերջո, լուծարել փաստահավաք խումբը: Դատարաններն այդ ընթացքում շինծու մեղադրանքներով դատել ու դատապարտել են 90 քաղաքացու, կալանավորել երկու անգամ ավելի մեծ թվով անձանց, մերժել են մարտի 1-2-ի զոհերի իրավահաջորդների անխտիր բոլոր հայցերը իրավապահ մարմինների անգործությունը վիճարկելու, կյանքի իրավունքի խախտումները ճանաչելու և համապատասխան փոխհատուցում տալու վերաբերյալ:
Ջհանգիրյանը վստահ է, որ արդարության ու արդարադատության այսպիսի ժառանգությամբ ՀՀ–ն ապագա չունի:
–Հարգելի՛ քաղաքական մեծամասնություն, դուք առայժմ կարող եք շտկել կատարվածը, թեկուզ հետին թվով պատժել մեղավորներին, հետո նման հնարավորություն կարող է էլ ձեզ չընձեռվի,–եզրափակել է նա:

7or.am