Լրահոս

11.03.2014 17:43


Ղրիմի խորհրդարանը Ղրիմի թաթարների իրավունքներն ընդլայնող որոշում է ընդունել

Ղրիմի խորհրդարանը Ղրիմի թաթարների իրավունքներն ընդլայնող որոշում է ընդունել

Ղրիմի խորհրդարանը որոշում է ընդունել «Ղրիմ–թաթարական ժողովրդի իրավունքների երաշխիքների վերականգնման մասին», որը զգալիորեն ընդլայնում է ղրիմ–թաթարների իրավունքները, ինչը երբեք չի եղել Ուկրաինայում։ Այս մասին հայտնել է լրագրողներին Ղրիմի Գերագույն խորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը։

«Սա կօգնի երկարաժամկետ հեռանկարում լուծել խնդիրների այն կծիկը, որը ձևավորվել է ղրիմ–թաթարական շրջանակներում»,–ասել է Կոնստանտինովը։ Որոշումը ենթադրում է, որ Ղրիմի Հանրապետութան նոր Սահմանադրության հաստատման համար ղրիմ–թաթարական լեզվին կտրվի պաշտոնական կարգավիճակ՝ ռուսերենի և ուկրաիներենի հետ մեկտեղ։ Բացի այդ, Ղրիմի նոր Սահմանադրության մեջ կամրագրվի Գերագույն խորհուրդ ընտրվելու հնարավորությունը համամասնական ընտրական համակարգով, ինչպես նաև Ղրիմի Հանրապետության գործադիր մարմնում ղրիմ–թաթարների երաշխավորված ներկայացվածությունը 20%-ով։ Կերաշխավորվի նաև ներկայացվածություն շրջանային և քաղաքային խորհուրդներում, ինչպես նաև իշխանության այլ մարմիններում։

Տեղեկացնում է «РИА Новости»-ին։

Այս խորագրի վերջին նյութերը