Ղրիմի վարչապետ. «Մասնավոր սեփականության բռնագանձում ինքնավարությունում չի լինի»
Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը հավաստիացրել է, որ սեփականության ու անշարժ գույքի բոլոր փաստաթղթերը թերակղզում կվերաձևակերպվեն հանրապետական բյուջեի հաշվին։
«Կարող եմ խոստանալ, որ բոլոր նրանց համար, ովքեր այսօր ունեն հողին տիրապետելու պետական բաժնետոմսեր, անշարժ գույքի մասնավոր սեփականության իրավունք, ամեն ինչ՝ Ուկրաինայի այլ պետական փաստաթղթերին վերաբերող, կվերաձևակերպվի Ղրիմի բյուջեի հաշվին»։
Ակսյոնովը հերթական անգամ ընդգծել է, որ մասնավոր սեփականության ոչ մի առգրավում չի լինի։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։