Օրերս լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ Մեթյու Բրայզային ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնում փոխարինելու է Կոսովոյում ԱՄՆ-ի դեսպան Թինա Քեյդենաուն։ Թեև ոչ՛ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում, ոչ՛ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանն այդ տեղեկությունը չեն հաստատել, այնուամենայնիվ, մամուլում արդեն Թինա Քեյդենաուի անձն ու գործունեությունը գնահատող հրապարակումներ կան։
Մասնավորապես «PanARMENIAN.Net»-ի հետ զրույցում Ռազմավարական մշակույթի ֆոնդի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշևն ասել է, որ եթե Քեյդենաուին նշանակեն ՄԽ-ի համանախագահի պաշտոնում, ապա դա բացասական կազդի ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Ռուսաստանի վրա։ Նա նաև նշել է, որ տարածաշրջանում տիրող իրադրությունը, այդ թվում «de-facto» 3 պետությունների գոյությունը, որոնցից երկուսը պաշտոնապես ճանաչվել են Ռուսաստանի կողմից, տարբեր կոմբինացիաների հանարավորություն է տալիս, որոնց վերջնական արդյունքը կարող է լինել տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքերի ամրագրումը։
«Panorama.am»-ին տված հարցազրույցում ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը կարծիք է հայտնել, որ պետքարտուղարի տեղակալի օգնականի պաշտոնում Թինա Քեյդենաուի նշանակումը խոսում է հետհակամարտային ժամանակահատվածում նրա ունեցած մեծ փորձի, ավելին՝ նրա՝ խաղաղապահի հարուստ փորձի մասին։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետոթության նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանն էլ ասել է, որ նոր մարդկանց նշանակումն էականորեն չի փոխի պետության քաղաքականությունը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ նրա հարուստ փորձը Կոսովոյում և այդ երկրամասի անկախացմանը ցուցաբերած նրա աջակցությունը կօգնեն նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանն ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ միջազգային հանրության կողմից։
Հետաքրքրական է նաև, որ ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը Թինա Քեյդենաուի նշանակումը որպես վատ նշան է դիտարկում՝ մատնանշելով այն փաստը, որ, հավանաբար, ԱՄՆ-ն նմանություն է տեսնում Կոսովոյի և Ղարաբաղի միջև. «Ինձ համար, սակայն, դա այնքան էլ լավ նշան չէ, քանի որ Կոսովոն, ի վերջո, անկախացավ Սերբիայից։ Եթե ԱՄՆ-ից նման փորձով և տրամադրվածությամբ համանախագահներ են գործուղելու, ապա դա ինձ այնքան էլ դուր չի գալիս»,- «Day.Az»-ին ասել է Ռասիմ Մուսաբեկովը։
Հիշեցնենք, որ Թինա Քեյդենաուն նշանակվել է Կոսովոյի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան 2008թ. հուլիսի 18-ին: Մինչ այդ՝ 2006թ. հուլիսից մինչև 2008թ. հուլիսը, Թ.Քեյդենաուն եղել է Պրիշտինայի ԱՄՆ ներկայացուցչությունում (ավելի ուշ՝ ԱՄՆ դեսպանատանը)՝ որպես առաքելության ղեկավար և դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար: Նրա պատասխանատվության շրջանակներում էին Կոսովոյի ճգնաժամի խնդիրները:Տիկին Քեյդենաուն ժամանել է Կոսովո Սարաևոյից, ուր վերջին երեք տարիներին աշխատում էր որպես ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ:
Դրանից առաջ նա ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի հարցերով տեղակալ Ռիչարդ Էրմիտեյջի (Richard Armitage) օգնականն էր:
Նա նաև զբաղեցրել է Անվտանգության ազգային խորհրդում Հարավային Եվրոպայի հարցերով տնօրենի պաշտոնը:
Քեյդենաուն ուշադրության կիզակետում է

Արփի Բեգլարյան