Լրահոս

12.03.2014 11:35


Ընթացքի ժամանակ գնացքի վագոնի ոտնակը դիպել է 4-ամյա աղջկան

Ընթացքի ժամանակ գնացքի վագոնի ոտնակը դիպել է 4-ամյա աղջկան

Մարտի 10-ին՝ ժամը 18.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 2010 թ. ծնված Արևիկ Ղ.-ն: Ըստ ծնողների հայտարարության` աղջիկը վնասվածքն ստացել է նույն օրը՝ ժամը 15.40-ի սահմաններում, գնացքի գծերի մոտ խաղալիս, գնացքի անցնելու ընթացքում վագոնի ոտնակի հարվածելու հետևանքով:

Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Քննությունը վարում է քննչական բաժանմունքը:

Այս խորագրի վերջին նյութերը