Լրահոս

12.03.2014 19:27


Կաշառքի գործով միակ ապացույցը խարդախության համար դատապարտվածի դիմումն է

Կաշառքի գործով միակ ապացույցը խարդախության համար դատապարտվածի դիմումն է
Արդեն ավարտական փուլում է արդարադատության փոխգնդապետ Սահակ Հարությունյանի դեմ կաշառքի գործով նախաքննությունը:
Մեղադրյալի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց, որ քրեական գործի քննության ընթացքում տեղ են գտել բազմաթիվ իրավախախտումներ, որոնց վրա «աչք են փակում» և՛ գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը, և՛ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազությունը:
Ըստ պաշտպանի՝ անբասիր ծառայության համար կրծքանշանով 2 անգամ պարգևատրված, շուրջ 19 տարի աշխատանքային ստաժ ունեցող իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել ու մեղադրանք առաջադրվել խարդախության համար դատապարտված Բաբկեն Բուդաղյանի դիմումի հիման վրա և, ըստ պաշտպանի, դա գործով միակ ապացույցն է:
Պաշտպանը հավաստիացնում է, որ ընդհուպ մինչև իր ենթակա աշխատակցի ձերբակալվելու պահն իր պաշտպանյալը գտնվել է Շիրակի մարզի Լանջիկ գյուղում. մասնակցել է հորեղբոր հոգեհանգստի, հուղարկավորության արարողություններին՝ 3 օր: Աշխատակիցն էլ է պնդում, որ ինքը խարդախությամբ վերցրել գումարը և Ս.Հարությունյանը որևէ առնչություն չունի դեպքի հետ: Այդուհանդերձ, նախաքննական մարմինն ապացուցված է համարում Ս.Հարությունյանի կողմից Բ.Բուդաղյանից կաշառք շորթելու մեղադրանքը:

Մանրամասները՝ pastinfo.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը