Լրահոս

12.03.2014 12:43


Ավելի անհեթեթ պատասխան չենք ունեցել

Ավելի անհեթեթ պատասխան չենք ունեցել
27.02.2014թ. ԸԻԿ-ը դիմեց «Կարեն Դեմիրճյանի անվան երեվանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրեն պարոն Փ. Յայլոյանին առաջարկով` արտադատական ճանապարհով լուծելու մետրոպոլիտենի 3 աշխատողների աշխատանքից ազատման խնդիրը` պարզաբանելով նրանց կողմից ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի կիրառելիության խնդիրը, միևնույն ժամանակ մեր կողմից արվող առաջարկի մերժման դեպքում պահանջել ենք տրամադրել աշխատանքից ազատման համար հիմք հանդիսացող բոլոր փաստաթղթերը` զեկուցագրերը:
Մեր կողմից բարձրացված խնդիրները ոչ միայն չեն ընդունել, այլև մերժել են ամբողջությամբ հետևյալ հիմնավորմամբ` «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն վստահությունը կորցնելու վերաբերյալ հիմք հանդիսացող բոլոր փաստաթղթերը մեզ չեն կարող տրամադրվել:
Մինչդեռ նշված օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է. «տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա՝ 2)խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը»:
Սակայն պարզ չէ թե այդ տեղեկատվության գաղտնիությունը ում է վերաբերվում` աշխատանքից ազատված աշխատողներին թե զեկուցագիր կազմողներին:
Մետրոպոլիտենը մոռանում է այն հանգամանքը, որ այդ փաստաթղթերը` 3 աշխատողների նկատմամբ գործատուի կողմից ընդունած անհատական ակտերն են, որոնց հիման վրա նրանք ազատվել են աշխատանքից և ՀՀ ԱՕ-ի 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն. Գործատուի ընդունած ներքին և անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում այդ ակտի մասին համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու պահից, եթե այդ իրավական ակտերով այլ ժամկետ նախատեսված չէ: Այսինքն նրանք պարտավոր էին տրամադրել աշխատողներին զեկուցագրերի պատճեները, ինչը մինչ օրս հրաժարվում են տրամադրել թե ՀԿ-ին և թե աշխատողներին:
Մեքենավարները աշխատանքից ազատվել են աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, որի հիմքերը գործատուի մոտ բացակայում են ըստ ՀՀ ԱՕ-ի 122-րդ հոդվածի, որտեղ նշված են վստահությունը կորցնելու հստակ հիմքերը:
ՀՀ ԱՕ-ի 223-րդ հոդվածի համաձայն` վստահությունը կորցնելու հիմքով աշխատանքային պայմանգրի լուծումը համարվում է կարգապահական տույժ: Իսկ 226-րդ հոդվածի համաձայն. մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության:
Մինչդեռ, մետրոպոլիտենի կողմից չի հիմնավորվել աշխատանքից ազատումը ՀՀ ԱՕ-ի որևէ հոդվածի պահպանմամբ:
Նշենք, որ այսօր մարտի 10-ին սանդուղքավարների հայցը ներկայացվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը