Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Հանրային ռադիոյում վարելու է սեփական հաղորդումը։ Առաջին անգամ հաղորդումը եթեր է դուրս եկել մարտի 11-ին։ Հարավամերիկյան երկրի ղեկավարը հայտարարել է, որ եթերը կոչվելու է «Կապի մեջ Մադուրոյի հետ»։
Նախագահի կարծիքով Վենեսուելայի բնակիչների հետ շփման նոր ձևաչափը թույլ կտա բաց քննարկել երկրի կենսական նշանակության հարցերը, օպերատիվ արձագանքել հանրային քննադատությանն ուղիղ եթերում։ Մադուրոն նշել է նաև, որ ելույթները ռադիոյում սերտորեն կապված կլինեն նրա գրառումներին սոցկայքերի էջերում, որը թույլ կտա նոր մակարդակի համագործակցություն սկսել։ Որպես համահաղորդավարներ՝ հրավիրվել են լրագրող Դեսիրե Սանտոսա Ամարալյան և նախկին պատգամավոր Ռոբերտո Մալավերան։
Նշենք, որ Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսը վարում էր «Ալո, նախագա՛հ» հեռուստահաղորդումը։ Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։
Վենեսուելայի նախագահը ռադիոհաղորդում կվարի