Լրահոս

12.03.2014 18:00


Սև ծովում սկսվել են Բուլղարիայի, Ռումինիայի և ԱՄՆ–ի ռազմածովային ուժերի զորավարժությունները

Սև ծովում սկսվել են Բուլղարիայի, Ռումինիայի և ԱՄՆ–ի ռազմածովային ուժերի զորավարժությունները

Բուլղարիայի, Ռումինիայի և ԱՄՆ–ի ռազմածովային ուժերի մասնակցությամբ սկսվել են համատեղ զորավարժություններ Սև ծովի արևմտյան մասում։ Այս մասին հաղորդել է «Ռեյթեր» գործակալությունը»։ Վատ եղանակային պայմանների պատճառով 2013–ին նախատեսված զորավարժությունները հետաձգվել էին մեկ օրով։

Մասնակցում են բուլղարական «Դրիզկի» ՌԾՈւ–ի հետախուզանավը, ռումինական երեք նավ և ԱՄՆ «Truxtun» ականակիրը։ Համատեղ զորավարժությունների նպատակն է բարձրացնել ՆԱՏՕ–ի անդամ–պետությունների ռազմածովային միավորների համատեղելիությունը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը