ԱԳՆ. «Ադրբեջանական կողմը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել»
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումներին՝ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը նշել է, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել։
«Հերթական անգամ Ադրբեջանը խեղաթյուրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման էությունն ու բանակցությունների բովանդակությունը»,-«Թուիթթերի» իր էջում գրել է Տիգրան Բալայանը։ Հիշեցնենք, որ Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ հանդիպման ժամանակ Էլմար Մամեդյարովը նշել է, թե «ադրբեջանական կողմը պատրաստ է համակողմանի հաշտության պայմանագրի ստորագրմանը»: Նա նաև մեղադրել է հայկական կողմին «ապակառուցողականության մեջ՝ հերթական անգամ խոսելով տարածքների վերադարձի անհրաժեշտության» մասին։
ԱԳՆ. «Ադրբեջանական կողմը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել»
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումներին՝ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը նշել է, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել։
«Հերթական անգամ Ադրբեջանը խեղաթյուրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման էությունն ու բանակցությունների բովանդակությունը»,-«Թուիթթերի» իր էջում գրել է Տիգրան Բալայանը։
Հիշեցնենք, որ Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ հանդիպման ժամանակ Էլմար Մամեդյարովը նշել է, թե «ադրբեջանական կողմը պատրաստ է համակողմանի հաշտության պայմանագրի ստորագրմանը»: Նա նաև մեղադրել է հայկական կողմին «ապակառուցողականության մեջ՝ հերթական անգամ խոսելով տարածքների վերադարձի անհրաժեշտության» մասին։