Մեկնաբանություն

12.03.2014 14:35


Կարկատած տաբատով, զառամյալ սիրուհուդ հետ շարունակիր վարել պայթած «Զապիկդ»

Կարկատած տաբատով, զառամյալ սիրուհուդ հետ շարունակիր վարել պայթած «Զապիկդ»

Կարկատած տաբատ կհագնե՞ս, պայթած «Զապորոժեց» կվարե՞ս։ Կամ, ասենք, զառամյալ կնոջը կսիրահետե՞ս։ Երևի կանես։ Հակառակ դեպքում պայթած, մաշված ու զառամյալ հաճախորդներ չէիր ունենա։

Հասկացանք՝ «X«-ին, «Y»-ին, «Z»-ին փողով քեզանով ես արել ու օգտագործում ես։ Բայց չես տեսնո՞ւմ, որ դրանք վաղուց ժամկետանց են։ Չես ամաչո՞ւմ։ Նոր հաճախորդներ գտի՛ր։ Թե չէ, սենց ո՞նց կլինի։

Դրանք վարկաբեկում են քեզ իրենց ամեն մի քայլով։ «Վարկաբեկելը», երևի, շատ վերամբարձ ստացվեց, կներես։

Ուզում ես ասել՝ նպատակի համար բոլոր միջոցներն ու հաճախորդները լա՞վ են։ Հավատա՝ այդպես չի։ Դրանց ամեն մի խոսքը, ի վերջո, քո դեմ է ուղղվում։ Բացի այդ՝ ժամկետանց ապրանքի անընդհատ օգտագործումը վտանգավոր է առողջությանը։ Ինքդ էլ ես տեսնում։

Ուզում ես ասել, թե էլ մարդ չմնաց՝ ո՞ւմ օգտագործեմ։ Ոնց ուզես. ուրեմն, կարկատած տաբատով, զառամյալ սիրուհուդ հետ շարունակիր վարել պայթած «Զապիկդ»։

Վերջը լավ լինի։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը