Էլինար Վարդանյան. «Նախագծի որևէ դրույթ չի հավակնում դոգմատիկ ճշմարտություն դառնալ»
Հարգելի՛ գործընկերներ, արդեն մի քանի օր բուռն քննարկման առարկա դարձած ‹‹Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին›› ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ` մարտի 31-ին, ժամը` 11.00 ՀՀ Ազգային ժողովի նստավայրում (ք.Երևան, Բաղրամյան 19, N 334 սենյակում): Նախագծի որևէ դրույթ չի հավակնում դոգմատիկ ճշմարտություն դառնալ, վերջնական չէ և պիտի դառնա քննարկման առարկա, և կարող է լրամշակվել ԶԼՄ-ների հետ քննարկումների արդյունքում: Այս ամենի հաշվառմամբ խնդրում ենք բոլոր շահագրգիռ անձանց մասնակցել լսումներին և ներկայացնել իրենց առաջարկությունները: Այս պահին արդեն ստացվել են բազմաթիվ առաջարկություններ, որոնք նախագծի հեղինակների կողմից դարձել են և կդառնան քննարկման առարկա: Լսումները առավել արդյունավետ դարձնելու համար, խնդրում ենք բոլոր այդ առաջարկությունները ուղարկել նաև նախագծի համահեղինակներին, որոնք կամփոփվեն լսումների ընթացքում: Մասնակցությունը հաստատելու համար կարող եք դիմել ինչպես նախագծի համահեղինակներին, այնպես էլ ՀՀ պետական- իրավական հարցերի հանձնաժողով: Առավել մանրամասն օրակարգի, զեկուցումների, ինչպես նաև մասնակցությունը գրանցելու մասին, վաղը ՀՀ ԱԺ պաշտոնական ինտերնետային կայքում:(parliament.am)
Էլինար Վարդանյան. «Նախագծի որևէ դրույթ չի հավակնում դոգմատիկ ճշմարտություն դառնալ»
Հարգելի՛ գործընկերներ, արդեն մի քանի օր բուռն քննարկման առարկա դարձած ‹‹Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին›› ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ` մարտի 31-ին, ժամը` 11.00 ՀՀ Ազգային ժողովի նստավայրում (ք.Երևան, Բաղրամյան 19, N 334 սենյակում):
Նախագծի որևէ դրույթ չի հավակնում դոգմատիկ ճշմարտություն դառնալ, վերջնական չէ և պիտի դառնա քննարկման առարկա, և կարող է լրամշակվել ԶԼՄ-ների հետ քննարկումների արդյունքում:
Այս ամենի հաշվառմամբ խնդրում ենք բոլոր շահագրգիռ անձանց մասնակցել լսումներին և ներկայացնել իրենց առաջարկությունները:
Այս պահին արդեն ստացվել են բազմաթիվ առաջարկություններ, որոնք նախագծի հեղինակների կողմից դարձել են և կդառնան քննարկման առարկա: Լսումները առավել արդյունավետ դարձնելու համար, խնդրում ենք բոլոր այդ առաջարկությունները ուղարկել նաև նախագծի համահեղինակներին, որոնք կամփոփվեն լսումների ընթացքում:
Մասնակցությունը հաստատելու համար կարող եք դիմել ինչպես նախագծի համահեղինակներին, այնպես էլ ՀՀ պետական- իրավական հարցերի հանձնաժողով: Առավել մանրամասն օրակարգի, զեկուցումների, ինչպես նաև մասնակցությունը գրանցելու մասին, վաղը ՀՀ ԱԺ պաշտոնական ինտերնետային կայքում:(parliament.am)
ԲՀԿ պատգամավոր
Էլինար Վարդանյան