Լրահոս

12.03.2014 15:10


«Էս ինչքան են Բաղրամյան 26-ում անհանգստացած ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումից»

«Էս ինչքան են Բաղրամյան 26-ում անհանգստացած ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումից»
Էս ինչքան են Բաղրամյան 26-ում անհանգստացած ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումից և տեղի ունեցող կոնսոլիդացիոն գործընթացներից: Էս երկու օր է՝ հետևում եմ իշխանական լրատվամիջոցներին ու մի հատ ադեկվատ բան հանդիպած չկամ: Իսկ մտքի վերջին «գոհարներից» մեկն ինձ ուղղակի սպանեց: Ուրեմն, բոլորին քաջ հայտնի լրատվամիջոցներից մեկը, մեկնաբանելով երեկվա ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումը, ենթադրություն է անում, թե, իբր, Լևոն Տեր-Պետրոսյանը ներկա չի գտնվել հանդիպմանն էն պատճառով, որ դեռ վստահ չէ, որ Ծառուկյանը կարող է ստանձնել «իվանիշվիլիացման» դերը: Լսե՛ք, հագե՛լի «վերլուծաբաններ», ախր նյութ (այո, նյութ, քանի որ նման «մտքի գոհարները» դժվար է հոդված անվանել) գրելուց առաջ գոնե ծանոթացե՛ք երկրում տեղի ունեցող իրադարձություններին, իսկ հետո նոր նստեք էդ անտեր համակարգչի դեմը ու պատվեր կատարեք: Իսկ եթե ալարում եք, ապա կարդացե՛ք ՀԱԿ-ի վերջին հանրահավաքին հնչեցրած Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Ես նույնիսկ չեմ ալարի ու ձեր համար այն կմեջբերեմ.

«Արմատական փոփոխությունների իրականացման մտքին աստիճանաբար հակվում են նաև պետական ապարատի որոշ շերտեր, ինչպես նաև խոշոր գործարարների առանձին ներկայացուցիչներ, որոնց այս կամ այն չափի մասնակցությունը համաժողովրդական պայքարին կարող է վճռական դեր խաղալ իշխանափոխության գործընթացում, ինչպես դա տեղի ունեցավ, ասենք, Վրաստանում և Ուկրաինայում։ Այս առումով սիմպտոմատիկ պետք է համարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված պատգամները։ Թերահավատության անխուսափելի արձագանքներին միանգամից հակադարձեմ՝ ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց (ում հաջողվեց, շնորհիվ նաև Սահակաշվիլու խոհեմության, փափուկ իշխանափոխություն իրականացնել) կամ Ռենատ Ախմետովից ու Սերգեյ Տիգիպկոյից (ովքեր Յանուկովիչին թույլ չտվեցին արտակարգ դրություն հայտարարել Կիևում)»

«Հասարակության և քաղաքական ուժերի ճնշման տակ տեղի ունեցող ցանկացած փոփոխություն դրական դիտելով՝ Կոնգրեսը այս մոտեցումն էլ ընդունելի է համարում, և ամենևին չհավակնելով առաջատարի դերի՝ պատրաստ է, հանուն համերաշխության, իր ողջ կարողությամբ համագործակցել մյուս ուժերի հետ կառավարության հրաժարականին հասնելու հարցում։ Միաժամանակ, հարկ եմ համարում հայտարարել, որ Կոնգրեսը ոչ մի պարագայում մտադիր չէ մաս կազմել Սերժ Սարգսյանի ձևավորած որևէ կառավարության՝ անկախ այն բանից, թե ինչպիսի պաշտոններ մեզ կառաջարկվեն»:

Եվ եկեք նկատենք, որ էս ամենն ասվել է ոչ թե ինչ-որ փակ հանդիպմանը կամ ինչ-որ ասեկոսեների մակարդակով, այլ Ազատության հրապարակում` հազարավոր մարդկանց ներկայությամբ: Եվ էսպիսի հայտարարություններից հետո երբ վերոնշյալ մակարդակի հոդվածներ են գրվում, ապա հասկանում ես, որ Բաղրամյան 26-ում արդեն հիստերիա է սկսվել, որ նույնիսկ սենց անհեթեթ հոդվածներ են շրջանառության մեջ դնում:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը