Լրահոս

12.03.2014 15:23


Ցանկացել է կյանքից զրկել տնային պայմաններում ծննդաբերած երեխային

Ցանկացել է կյանքից զրկել տնային պայմաններում ծննդաբերած երեխային

Մարտի 10-ին՝ ժամը 12.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության բրիգադը Ջրաշեն գյուղից իրենց մոտ է տեղափոխել տնային պայմաններում ծննդաբերած, 1974 թ. ծնված Անուշ Գ.-ին՝ նորածնի հետ միասին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 9-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, Անուշ Գ.-ն եղբոր` 1979 թ. ծնված Նվեր Մ.-ի տանը, տնային պայմաններում ծննդաբերելուց անմիջապես հետո, ապօրինաբար իր նորածին արական սեռի երեխային կյանքից զրկելու դիտավորությամբ, նրան թողել է տան զուգարանակոնքի մեջ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում, եղբոր կնոջ` 1984 թ. ծնված Արմինե Ա.-ի միջամտությամբ, սպանությունն ավարտին չի հասցվել: Անուշ Գ.-ն նորածնի հետ տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն, նորածնի կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանության Սպիտակի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը