«Դ!եմ եմ»–ը հանդիպեց Սլավոնական համալսարանի ուսանողների հետ
Այսօր «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները դասամիջոցին հանդիպել են Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողների հետ և պարզաբանել պատրադիր կուտակային կենսաթոշակային օրենքի խնդիրները։ Հանդիպմանը բացի ուսանողներից ներկա են եղել նաև որոշ դասախոսներ։
Նրանց բոլորին կոչ է արվել մարտի 22-ին՝ժամը 14:00-ին, մասնակցել Ազատության հրապարակում հրավիրված հավաք-երթին:
«Դ!ԵՄ ԵՄ»–ը խիստ կարևորում է ուսանողության ներգրավվածությունը հասարակությանը սպառնացող վիճահարույց հարցերի քննարկման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության պայքարի մեջ։ Նախաձեռնության անդամների խոսքերով՝ այսպիսի հանդիպումները շարունակական են լինելու։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին էլ նախաձեռնության անդամները հանդիպել էին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ուսանողների հետ:
«Դ!եմ եմ»–ը հանդիպեց Սլավոնական համալսարանի ուսանողների հետ
Այսօր «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները դասամիջոցին հանդիպել են Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողների հետ և պարզաբանել պատրադիր կուտակային կենսաթոշակային օրենքի խնդիրները։ Հանդիպմանը բացի ուսանողներից ներկա են եղել նաև որոշ դասախոսներ։
Նրանց բոլորին կոչ է արվել մարտի 22-ին՝ ժամը 14:00-ին, մասնակցել Ազատության հրապարակում հրավիրված հավաք-երթին:

7or.am