Լրահոս

12.03.2014 17:27


Եվրախորհրդարանը հավանություն է տվել ԵՄ–ի և Ադրբեջանի միջև վիզային ռեժիմի պարզեցմանը

Եվրախորհրդարանը հավանություն է տվել ԵՄ–ի և Ադրբեջանի միջև վիզային ռեժիմի պարզեցմանը

Եվրախորհրդարանը հավանություն է տվել վիզային ռեժիմի և հետընդունման համաձայնագրի (ռեադմիսիա) պարզեցմանը ԵՄ–ի և Ադրբեջանի միջև։ Բրյուսելի համապատասխան հանձնարարականն ընդունվել է Եվրախորհրդարանի նիստին։

«Այս համաձայնությունների ստորագրումը քայլ առաջ է համագործակցության ոլորտում, քաղաքացիների շարժունակության բարձրացման մեջ։ Թվարկված համաձայնությունների շնորհիվ ընթացակարգերը կպարզեցվեն և կարագացվեն»,–ասվում է փաստաթղթում։ Երբ նոր կանոնները ուժի մեջ մտնեն, վիզա տրամադրելու որոշումը կընդունվի 10 օրվա ընթացքում, հրատապ դեպքերում՝ երկու օրվա ընթացքում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը