Լրահոս

12.03.2014 22:42


«Գեղամյանը վաղուց է երգել իր երգը»

«Գեղամյանը վաղուց է երգել իր երգը»

Գեղամյանը վաղուց է երգել իր երգը, բավական է հիշել, որ նա ժամանակին թունդ ընդդիամդիր էր, այսօրվա գործող նախագահ Սերժ Սարգսյանին քննադատում էր անընդմեջ և ամենուր, ինչի պատճառով հենց վերջինի կողմից ստացավ «դատարկ դհոլ» հայտնի անունը, բայց այսօր հանգրվանել է ՀՀԿ խմբակցությունում, որպես իսկական նախկին ընդդիմադիր:

Քաղաքական առումով Գեղամյանը, ինչ խոսք, վաղուց «սպիսատ» եղած է և ուղղակի քաղաքական դիակ: Բայց օրինակ այն, որ այս մտքի տիտանը, որը մեկը մյուսի հետևից գրքեր է գրում և ընծայում հայ քաղաքական մտքին, որը ելույթներ է կազմում` մեկը մեկից խրոխտ ու պերճախոս, չի տարբերում նույնիսկ «էլեկտրոնային կայքը» «էլեկտրական կայքից», դա արդեն լուրջ է:

Փաստորեն ստացվում է, որ Գեղամյանը ոչ միայն քաղաքական, այլ նաև ինտելլեկտուալ առումով է արդեն թոշակի անցնելու ենթակա, քանի որ երբեմն նույնիսկ չնախատեսվախ վրիպումները մատնում են մարդու կարգավիճակը:
Եվ բացի սա, միթե մեկը չկա, որ Գեղամյանին հասկացնի, որ նրա ելույթներն ու նվնվացող ձայնը լսելն է անգամ տհաճ դարձել, որ իրեն վերջնականորեն քաղաքականապես վարկաբեկած մարդը չի կարող երկրորդ անգամ համոզիչ ու լուրջ որևէ բան անել:

Արտակ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը