Աջակցությունը սահմանամերձ գյուղի բազմազավակ ընտանիքին շարունակվում է
Հայաստանյան բազմաթիվ առաջատար էլեկտրոնային պարբերականներում նախորդ ամիս «Շիրակ կենտրոնի» հրապարակած՝ «Սահմանամերձ գյուղում 11 զավակներով ընտանիքն ապրում է համագյուղացու կիսախարխուլ խրճիթում» տեսանյութը ևս զգալի արձագանք գտավ:
Այն Շիրակի մարզի հեռավոր սահմանային գյուղերից մեկում, սոցիալական և բնակարանային ծանր պայմաններում բնակվող բազմազավակ ընտանիքի մասին էր: Նրանք 20 տարի է, ինչ բնակվում են համագուղացու կիսախարխուլ ու խոնավ խրճիթում: Պետական պատկան մարմինները նրանց բնակարանային պայմանների բարելավման խոստումներ վաղուց են տալիս, սակայն խոստումներն այդպես էլ իրականություն չեն դառնում: Բազմազավակ այս ընտանիքի համար երազանք Էին դարձել անգամ այնպիսի տարրական բաներ, ինչպիսին են լվացքի մեքենան, սեղանն ու աթոռները, ալյուրն ու վառելափայտը: Մեր տեսանյութի հրապարակումից ընդամենը մեկ ամիս անց, նրանց նվիրեցին այն ամենը, ինչ հարկավոր է բազմազավակ ընտանիքի համար: Երևանից Մարինա Նուշիկյանը բազմազավակ ընտանիքին նվիրեց լվացքի մեքենա, սեղան ու աթոռներ, ալյուր ու վառելափայտ: Ստոկհոլմի «Շիրակ» Շվեդիա-Հայաստան բարեգործական միությունը "Swedish Armenian society, "Shirak " in Stockholm "-ը հագուստներ և սնունդ։ Իսկ "Դանդի Փրիշս Մեթալս Կապան"ՓԲԸ -ի գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը կահույք, համակարգիչ, սառնարան և վառելափայտ: Ի դեպ բոլորը նոր ու որակյալ: «Շիրակ կենտրոնի» հերթական բարեգործական ձեռնարկի մասին առավել մանրամասն ներկայացվողտեսանյութում:
Աջակցությունը սահմանամերձ գյուղի բազմազավակ ընտանիքին շարունակվում է
Հայաստանյան բազմաթիվ առաջատար էլեկտրոնային պարբերականներում նախորդ ամիս «Շիրակ կենտրոնի» հրապարակած՝ «Սահմանամերձ գյուղում 11 զավակներով ընտանիքն ապրում է համագյուղացու կիսախարխուլ խրճիթում» տեսանյութը ևս զգալի արձագանք գտավ:
Այն Շիրակի մարզի հեռավոր սահմանային գյուղերից մեկում, սոցիալական և բնակարանային ծանր պայմաններում բնակվող բազմազավակ ընտանիքի մասին էր: Նրանք 20 տարի է, ինչ բնակվում են համագուղացու կիսախարխուլ ու խոնավ խրճիթում: Պետական պատկան մարմինները նրանց բնակարանային պայմանների բարելավման խոստումներ վաղուց են տալիս, սակայն խոստումներն այդպես էլ իրականություն չեն դառնում: Բազմազավակ այս ընտանիքի համար երազանք Էին դարձել անգամ այնպիսի տարրական բաներ, ինչպիսին են լվացքի մեքենան, սեղանն ու աթոռները, ալյուրն ու վառելափայտը: Մեր տեսանյութի հրապարակումից ընդամենը մեկ ամիս անց, նրանց նվիրեցին այն ամենը, ինչ հարկավոր է բազմազավակ ընտանիքի համար: Երևանից Մարինա Նուշիկյանը բազմազավակ ընտանիքին նվիրեց լվացքի մեքենա, սեղան ու աթոռներ, ալյուր ու վառելափայտ:
Ստոկհոլմի «Շիրակ» Շվեդիա-Հայաստան բարեգործական միությունը "Swedish Armenian society, "Shirak " in Stockholm "-ը հագուստներ և սնունդ։ Իսկ "Դանդի Փրիշս Մեթալս Կապան"ՓԲԸ -ի գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը կահույք, համակարգիչ, սառնարան և վառելափայտ: Ի դեպ բոլորը նոր ու որակյալ:
«Շիրակ կենտրոնի» հերթական բարեգործական ձեռնարկի մասին առավել մանրամասն ներկայացվողտեսանյութում:
http://youtu.be/YQBhnTc2TiQ