Լրահոս

13.03.2014 11:17


ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինայի ինքնիշխանությունը խախտողների դեմ պատժամիջոցներ կիրառելու օրինագծին

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինայի ինքնիշխանությունը խախտողների դեմ պատժամիջոցներ կիրառելու օրինագծին

Ամերիկյան Սենատի պրոֆիլային հանձնաժողովը կողմ է քվեարկել Ուկրաինայի ինքնիշխանությունը խախտողների դեմ պատժամիջոցներ կիրառելու օրինագծին։ Փաստաթղթին հավանություն է տվել Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի 14, դեմ՝ երեք անդամ։ Օրինագիծը ներառում է Համաշխարհային արժույթի հիմնադրամի բարեփոխումը, որը թույլ է տալիս ավելացնել հիմնադրամի տիրապետության տակ գտնվող միջոցները և ընդլայնել Ուկրաինայի փայաբաժինը։ Նախատեսվում է նաև ակտիվների սառեցում և պաշտոնական անձանց վիզաների հետ կանչ, որոնք «խախտել են Ուկրաինայի ինքնիշխանությունը» և պատասխանատու են Ուկրաինայում անկարգությունների ժամանակ «մարդու իրավունքների խախտման» համար։ Տեղեկացնում է «rosbalt.ru»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը