Կազմակերպում ենք կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ բողոքի երթ-ակցիա կրկին հեծանիվներով:
Շաբաթ օրը՝ մարտի 15-ին ժամը 12:00–ին հեծանիվներով հավաքվում ենք Ազատության հրապարակում և միասին շարժվում դեպի Երևանի կենտրոնական փողոցներով, Հանրապետության հրապարակ և հետադարձ դեպի Ազատության հրապարակ:
Խնդրում ենք լինել ակտիվ և անպայման մասնակցել այս ակցիային, որի նպատակն է կրկին իրազեկել և մոտիվացնել մարդկանց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին միանալու համար:
Հեծանվաերթի ընթացքում հանրությանը բաժանվելու են թեմային առնչվող իրազեկման թռուցիկներ:
Մենք հուսով ենք, որ կլինեն անհատներ և կազմակերպություններ, ովքեր անվճար կամ վարձակալությամբ հեծանիվներ կտրամադրեն հեծանվաերթի մասնակիցներին: Սպասում ենք նաև նրանց արձագանքին: Կանխավ շնորհակալ ենք աջակցության և համագործակցության համար:
«Դ!եմ եմ պարտադիրին» նախաձեռնող խումբ «ՀԵԾԱՆԻՎ+» ՀԿ
Իրազեկում և բողոքի երթ-ակցիա՝ հեծանվաերթի միջոցով
Հարգելի քաղաքացիներ,
Կազմակերպում ենք կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ բողոքի երթ-ակցիա կրկին հեծանիվներով:
Շաբաթ օրը՝ մարտի 15-ին ժամը 12:00–ին հեծանիվներով հավաքվում ենք Ազատության հրապարակում և միասին շարժվում դեպի Երևանի կենտրոնական փողոցներով, Հանրապետության հրապարակ և հետադարձ դեպի Ազատության հրապարակ:
Խնդրում ենք լինել ակտիվ և անպայման մասնակցել այս ակցիային, որի նպատակն է կրկին իրազեկել և մոտիվացնել մարդկանց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին միանալու համար:
Հեծանվաերթի ընթացքում հանրությանը բաժանվելու են թեմային առնչվող իրազեկման թռուցիկներ:
Մենք հուսով ենք, որ կլինեն անհատներ և կազմակերպություններ, ովքեր անվճար կամ վարձակալությամբ հեծանիվներ կտրամադրեն հեծանվաերթի մասնակիցներին:
Սպասում ենք նաև նրանց արձագանքին:
Կանխավ շնորհակալ ենք աջակցության և համագործակցության համար:
«Դ!եմ եմ պարտադիրին» նախաձեռնող խումբ
«ՀԵԾԱՆԻՎ+» ՀԿ