Լրահոս

13.03.2014 12:30


Ջեյմս Ուորլիք. «Մոսկվայում ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկումներն արդյունավետ էին»

Ջեյմս Ուորլիք.  «Մոսկվայում ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկումներն արդյունավետ էին»

ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ «Թուիթթեր»-ի իր էջում հերթական գրառումն է արել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Մոսկվայում ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկումներն արդյունավետ էին: ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան կաշխատեն միասին խաղաղությանն ուղղված ջանքերին աջակցելու համար»,-գրել է ամերիկացի համանախագահը:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Մոսկվայում տեղի էր ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը