Մինչև 18 տարեկան դառնալը պարտադիր կդառնա անվճար միջնակարգ կրթությունը
Գործադիրը հավանություն է տվել «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթին, որը մշակվել է ոլորտի բարեփոխման և օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով և բխում է կառավարության 2013թ. գործունեության գերակա ուղղություններից: Այժմ հիմնական ընդհանուր կրթության պարտադիր լինելու պահանջը պահպանվում է մինչև սովորողի 16 տարին լրանալը, որից հետո նա ծնողների (որդեգրողի կամ հոգաբարձուի) համաձայնությամբ կարող է թողնել դպրոցը: Փոփոխությունների փաթեթի ընդունման դեպքում պարտադիր կդառնա անվճար միջնակարգ կրթությունը, ինչի շնորհիվ դպրոցահասակ երեխան մինչև 18 տարեկան դառնալը կարող է իրացնել ՀՀ սահմանադրությամբ ամրագրված անվճար կրթություն ստանալու իրավունքը:
Մինչև 18 տարեկան դառնալը պարտադիր կդառնա անվճար միջնակարգ կրթությունը
Գործադիրը հավանություն է տվել «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթին, որը մշակվել է ոլորտի բարեփոխման և օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով և բխում է կառավարության 2013թ. գործունեության գերակա ուղղություններից:
Այժմ հիմնական ընդհանուր կրթության պարտադիր լինելու պահանջը պահպանվում է մինչև սովորողի 16 տարին լրանալը, որից հետո նա ծնողների (որդեգրողի կամ հոգաբարձուի) համաձայնությամբ կարող է թողնել դպրոցը: Փոփոխությունների փաթեթի ընդունման դեպքում պարտադիր կդառնա անվճար միջնակարգ կրթությունը, ինչի շնորհիվ դպրոցահասակ երեխան մինչև 18 տարեկան դառնալը կարող է իրացնել ՀՀ սահմանադրությամբ ամրագրված անվճար կրթություն ստանալու իրավունքը: