Լրահոս

13.03.2014 12:52


Վարորդական իրավունքի վկայականներն ու վկայագրերը կպատրաստվեն ամենաարդիական նյութերից

Վարորդական իրավունքի վկայականներն ու վկայագրերը կպատրաստվեն ամենաարդիական նյութերից

Տրանսպորտային անվտանգության խնդիրը դրված է ՀՀ տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2014-2017թթ. միջոցառումների ծրագիր-ժամանակացույցում, որը այսօրվա նիստում հաստատել է կառավարությունը:
Կառավարությունից տեղեկացնում են, որ փաստաթուղթը, որը ՀՀ նախագահի հանձնարարությամբ մշակել է ՀՀ տրանսպորտի նախարարությունը, միտված է տրանսպորտային պատահարներից վնասվածքների և մահացության մակարդակի նվազեցմանը, տրանսպորտային բարձրորակ ծառայությունների մատուցմանը: Այն կնպաստի միջազգային և ներպետական ապրանքաշրջանառության աճին, կապահովի մարդկանց և բեռների անվտանգ տեղաշարժը:
ՀՀ կառավարության թույլտվությամբ ճանապարհային ոստիկանությունը ձեռք է բերելու պոլիկարբոնատե քարտեր, կինեգրամով և թափանցիկ պաշտպանիչ թաղանթներ և ներկող գունավոր ժապավեններ, որոնք անհրաժեշտ են ՀՀ քաղաքացիներին վարորդական իրավունքի վկայականներ և տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրեր հատկացնելու համար: Քարտերը պետք է լինեն լամինացվող, բարձր տևական ջերմաստիճանի և ուլտրամանուշակագույն ճառագայթման հանդեպ կայուն: Կինեգրամով պաշտպանիչ թաղանթը, որով լամինացվում է քարտի դիմերեսը, ունի մի շարք պաշտպանիչ հատկանիշներ:

Այս խորագրի վերջին նյութերը