ԱԺ–ն քննարկում է ուղևորափոխադրող տրանսպորտի միասնական վճարային համակարգի հարցը
Այսօր ՀՀ ԱԺ–ն քննարկում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» կառավարության ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում է երթուղու սպասարկումն իրականացնել մրցույթում հաղթող կազմակերպության կողմից մրցույթի ժամանակ առաջարկված փոխադրավարձով՝ բացառությամբ Երևան քաղաքում, որտեղ երթուղիների սպասարկումն իրականացվում է Երևանի ավագանու կողմից սահմանված փոխադրավարձով:
Երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել դրամի արժեզրկման, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների աճի դեպքում՝ կազմակերպության ներկայացրած հիմնավոր հաշվարկների հիման վրա։
Առաջարկվում է նաև ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման համար լիցենզիայի պահանջը հանել, ներդնել մեկ պատուհանի սկզբունքը (այսինքն կազմակերպությունը դիմում է մրցութային հանձնաժողովը կազմավորող մարմին և մրցույթում հաղթելու դեպքում վերջինից ստանում անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը), հստակ սահմանել տրանսպորտային միջոցներին ներկայցվող չափանիշների գնահատման համակարգը, Երևան քաղաքում սահմանել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտ ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման առանձնահատկություններ, մասնավորապես՝ ուղևորափոխադրման իրականացման հնարավորություն տալ ավագանու կողմից սահմանված փոխադրավարձով, սահմանել երթուղու սպասարկման պետական տուրք, ավտոբուսներին և միկրոավտոբուսներին ներկայացվող ինչպես ընդհանուր (օրինակ՝ հաշմանդամների համար համապատասխան վերասարքավորումներ, տարիք), այնպես էլ կապված փոխադրման տեսակից (օրինակ՝ օդորակիչ) պահանջներ, սահմանել փոխադրումների իրականացման հստակ ժամկետներ։
Կառավարությունն ակնկալում է, որ սույն փոփոխությունների ընդունումը հնարավորություն կտա անցնել միասնական վճարային համակարգի, ինչը կձերբազատի վարորդների կողմից փոխադրավարձի հավաքման գործընթացից և անցում կկատարվի վճարման քաղաքակիրթ եղանակների:

7or.am