Վերջին մի քանի օրվա ընթացքում շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում «Ֆեյսբուքում» և որպես հետևանք՝ նաև լրատվական դաշտում:
Հանրության կողմից, այսպես կոչված, «Ֆեյքերի մասին օրենքի» նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո ի հայտ են գալիս նոր պերսոնաժներ՝ կենդանի ֆեյքեր: Նրանք սովորական շարքային, մանր-մունր պաշտոնիկներ զբաղեցնող չինովնիկներ են, որոնց անունից գրառումներ են կատարվում «Ֆեյսբուքում», հետո այդ գրառումները տարածվում են իրենց հովանավորության տակ գործող լրատվամիջոցներով: Իսկ ֆեյք են նրանք այն առումով, որ շեֆերը իրենց «ժերտվա» են տալիս հանուն ընդանուր գործի, հետագայում նոր՝ չվարկաբեկված կենդանի ֆեյքով փոխարինելու ակնկալիքով:
Փաստորեն, ո՛չ Տանզանիա գնալու կարիք եղավ, ո՛չ էլ ֆեյքային օֆշորներ ստեղծելու. մեր իշխանությունները ընտրեցին հնարամտությանը զոռ տալու առումով առավել հեշտ, բայց զուտ մարդկային առումով ամենաստոր տարբերակը:
«Ի հայտ են գալիս նոր պերսոնաժներ՝ կենդանի ֆեյքեր»

Վարդան Քոչարյանի ֆեյսբուքյան էջից