Տնտեսական

13.03.2014 14:25


Վահան Մարտիրոսյան. «Մի՛ վճարեք փետրվար ամսվա գազի վարձը»

Վահան Մարտիրոսյան. «Մի՛ վճարեք փետրվար ամսվա գազի վարձը»

Այսօր լրագրողների հետ զրույցում «Ներազգային քաղաքացիական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանը կոչով է հանդես եկել։ Բանախոսը մասնավորապես հորդորել է չվճարել փետրվար ամսվա գազի վարձը. «Մի՛ վճարեք փետրվար ամսվա գազի վարձը: Սա՛ է պատժելու միջոցը»։

Մարտիրոսյանը պարզաբանել է, որ «Հայռուսգազարդը» համապատասխան հետևություններ կանի, եթե ժողովուրդը միահամուռ միանա այս ակցիային։ Արդեն 150 քաղաքացի հրաժարվել է վճարելուց։

Բանախոսն ասել է նաև, որ մոտ երեք շաբաթ մտածելուց հետո Հայաստանում և Վրաստանում նախաձեռնել են գազի որակների համեմատության փորձ՝ ցույց տալու, որ ՀՀ բնակչությանը մատկարարվող գազը վատ որակի է: Արդյունքում պարզվել է, որ նույն քանակի ջուրը նույն ջերմաստիճանի պայմաններում Հայաստանում ավելի ուշ է եռման աստիճանի հասնում, քան Վրաստանում։

Այս խորագրի վերջին նյութերը