Բրահիմին ՄԱԿ ԱԽ–ում հանդես կգա միջսիրիական բանակցությունների մասին զեկույցով
ՄԱԿ–ի և Սիրիայի հարցովԱրաբական պետությունների հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին ՄԱԿ ԱԽ–ին կզեկուցի Դամասկոսի և ընդդիմության բանակցությունների միջանկյալ արդյունքների վերաբերյալ, որոնց երկու փուլն անցկացվել է Ժնևում տարվա սկզբին։
Նախօրեին Ֆրանսիան մամուլի համար ներկայացրել է ԱԽ–ի հայտարարության նախագիծը, որն աջակցություն է ցուցաբերում Լահդար Բրահիմիի ջանքերին միջսիրիական բանակցությունների վերսկսման առթիվ։ Փաստաթղթում առկա է Բրահիմիի դիրքորոշումը. վերջինը գտնում է, որ Սիրիայում բռնության և ահաբեկչության խնդիրները պետք է զուգահեռաբար քննարկվեն անցումային կառավարության խնդրի հետ։ Կհաջողվի՞ նմանատիպ հայտարարություն ընդունել, թե այն լրացուցիչ մշակում կպահանջի, ցույց կտա ժամանակը։
Բրահիմին ՄԱԿ ԱԽ–ում հանդես կգա միջսիրիական բանակցությունների մասին զեկույցով
ՄԱԿ–ի և Սիրիայի հարցով Արաբական պետությունների հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին ՄԱԿ ԱԽ–ին կզեկուցի Դամասկոսի և ընդդիմության բանակցությունների միջանկյալ արդյունքների վերաբերյալ, որոնց երկու փուլն անցկացվել է Ժնևում տարվա սկզբին։
Նախօրեին Ֆրանսիան մամուլի համար ներկայացրել է ԱԽ–ի հայտարարության նախագիծը, որն աջակցություն է ցուցաբերում Լահդար Բրահիմիի ջանքերին միջսիրիական բանակցությունների վերսկսման առթիվ։ Փաստաթղթում առկա է Բրահիմիի դիրքորոշումը. վերջինը գտնում է, որ Սիրիայում բռնության և ահաբեկչության խնդիրները պետք է զուգահեռաբար քննարկվեն անցումային կառավարության խնդրի հետ։ Կհաջողվի՞ նմանատիպ հայտարարություն ընդունել, թե այն լրացուցիչ մշակում կպահանջի, ցույց կտա ժամանակը։
Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։