Վարչապետ Տիգրան Սարգսյանը երբեք չի դադարի զարմացնել իր երևակայության անծայրածիր հորիզոններով։ Այս անգամ արդեն նա «օֆշորային տրյուկ» արեց մեր՝ կանանց հաշվին։
Այսօր գործադիրը մոտ 22.5 մլն դրամ հատկացրեց Մշակույթի նախարարությանը՝ որպես նվիրաբերություն տրամադրելու «Հայկական ջազի 70 տարին» ՀԿ-ին։ 22.5 մլն դրամ հատկացվեց՝ պատճառաբանությամբ, թե կառավարությունը կարևորում է հայ անվանի երգիչների, հաղորդավարների, պարային խմբերի մասնակցությամբ իրականացված կանանց միջազգային օրվան նվիրված «Միայն սիրո մասին» մեծածավալ համերգային ծրագիրը:
Այն, որ Տիգրան Սարգսյանը բյուջետային միջոցների մոլեռանդ սիրահար է, բոլորը գիտեն։ Բայց այն, որ նա նույնիսկ կանանց մեծարելու հաշվին է բյուջեն «ատկատահան» անում, արդեն նորություն է։
Ցինիզմն այնտեղ է հասել, որ կանանց նվիրված այդ համերգը մարտի 8–ին կազմակերպել են, իսկ հետո նոր՝ հետին թվով, բյուջեից փող հատկացրել՝ հիմնավորելով, թե դրա իրականացման ծախսը Մշակույթի նախարարության 2014թ. բյուջեով նախատեսված չի եղել։
Բայց սա էլ ամենը չէ։ Պարզվում է, որ կառավարությունը 22.5 մլն դրամ է հատկացնում մի «կորած» ՀԿ–ի, որը ո՛չ կայք ունի, ո՛չ «google» համակարգով է այդ ՀԿ–ի տվյալների մասին արդյունք ցույց տալիս, ո՛չ էլ «Սփյուռ» տեղեկատուն հեռախոսահամարն ունի։ Մեզ հաջողվեց միայն պետռեգիստրում գտնել «Հայկական ջազի 70 տարին» ՀԿ-ի մասին տեղեկություն, համաձայն որի՝ այն հիմնադրել են Ռուբեն Ջաղինյանը, Լևոն Մալխասյանը և Ասատուր Ասատրյանը։ Եվ այդ ամենն արվել է «մեր հասարակության մեջ կանանց դերի բարձրացման» վեհ նպատակով։
Մի տեսակ շատ թանկ է մեր ազգաբնակչության վրա նստում կանանց դերի բարձրացման խթանումը և հավասար պայմանների ապահովումը։ Թեև հաստատ Տիգրան Սարգսյանը հիմա դեմքի անհաղորդ արտահայտությամբ կմտածի՝ եթե օֆշորներում ենք տասնյակ միլիոնավոր դոլարներ «ֆռռացնում», էս ի՞նչ մի պուճուր 22.5 մլն դրամի «բազար» եք անում։ Ու ճիշտ էլ կանի։ Քանի այս իշխանություններին հանդուրժում ենք, «կանանց դերի բարձրացման» վրա էլ փող դուրս կգրեն, «տղամարդկանց դերի բարձրացման» վրա էլ։
Տիգրան Սարգսյանի «օֆշորային» մարտի 8–ը

Արեգնազ Մանուկյան