Ղրիմի կուսակցությունները կայանալիք հանրաքվեի ժամանակ աջակցության հուշագիր են ստորագրել
Ղրիմի չորս առաջատար քաղաքական կուսակցությունները հուշագիր են ստորագրել համակողմանի աջակցության ցուցաբերել Ղրիմի քաղաքացիների ազատ կամարտահայտմանն ուղղված մարտի 16-ի հանրաքվեում։ Իրենց ստորագրություններն են թողել «Ռեգիոնների կուսակցության» ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը, «Ռուսական միասնություն» կուսակցության առաջնորդ Սերգեյ Ակսյոնովը, «Միություն» կուսակցության փոխնախագահ Սվետլանա Սավչենկոն և Ուկրաինայի կոմունիստական կուսակցության առաջնորդ Օլեգ Սոլոմախինը։ Կուսակցությունները պայմանավորվել են առաջիկա հանրաքվեի նախապատրաստման ընթացքում զերծ մնալ միջկուսակցական մրցակցությունից, այս ընթացքում ապահովել մաքսիմալ փոխկամեցողության և համագործակցության մթնոլորտ։ Հուշագրի բոլոր կողմերը պարտավորվել են բոլոր հնարավոր միջոցներով կասեցնել հանրաքվեն խափանելու փորձերը։

Տեղեկացնում է Ղրիմի լրատվական գործակալությունը։