Լրահոս

13.03.2014 16:12


Բորդյուժա. «ՀԱՊԿ–ի գլխավոր խնդիրներից մեկը ներուժի ամրապնդումն է»

Բորդյուժա. «ՀԱՊԿ–ի գլխավոր խնդիրներից մեկը ներուժի ամրապնդումն է»

ՀԱՊԿ–ի գործունեության կարևոր խնդիրներից մեկը ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակում կազմակերպության ներուժի ամրապնդումն է։ Այս մասին հայտարարել է կազմակերպության պետքարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Նա շեշտել է նաև, որ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ձևավորման շարունակականությունը, կազմի մեջ օդուժի և Հատուկ գործողությունների ուժերի ներառումը կարևոր խնդիրներ են։ Բորդյուժայի խոսքերով՝ խստորեն է դրված նաև ՀԱՊԿ–ի ՀՕՊ ու ՀՀՊ համակարգերի միավորման հարցը։ Նա շեշտել է նաև ՀԱՊԿ անդամ–պետություններին ռազմատեխնիկական օգնություն տրամադրելու մեխանիզմների օպտիմալացման կարևորությունը։

Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը