Կիևը ԵՄ–ի հետ ասոցացման պայմանագիրը կստորագրի մյուս շաբաթ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումը ԵՄ–ի հետ տեղի կունենա հաջորդ շաբաթ։
«Ես համոզված եմ, որ մյուս շաբաթ Ուկրաինան կստորագրի ասոցացման պայմանագրի քաղաքական մասը և քայլ կանի, որպեսզի Ուկրաինան դառնա Եվրոպական Միության մաս»,–Յացենյուկի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ նովոստի–Ուկրաինա»–ն։
Հիշեցնենք, որ մարտի 9-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն հայտարարել էր, որ ԵՄ–ն որոշել է անմիջապես ստորագրել Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական բաժինը։ Ուկրաինայի ԱԳՆ–ում դիտարկում են փաստաթղթի քաղաքական մասի հնարավոր ստորագրումը մարտի 21-ին։

Փոխանցում է «rosbalt.ru»–ն։