«Արմավիա»-ի նախկին աշխատակիցները հայտնվել են անելանելի վիճակում
«Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները, ովքեր երկար ժամանակ է, ինչ պահանջում են վճարել իրենց աշխատավարձերը, հայտնվել են անելանելի վիճակում: Աշխատակիցներից մեկը «Ժողովուրդ»-ի թղթակցին պատմել է, որ օրերս գնացել են «Արմավիա»-ի գրասենյակ՝ հերթական անգամ իրենց աշխատանքի դիմաց հասանելիք գումարները պահանջելու, սակայն հայտնաբերել են, որ գրասենյակը դատարկ է:
Թերթի թղթակցի հետ զրույցում ինժեներներից մեկը զայրացած պատմել է. «Մտանք ու տեսանք, որ մեր ֆինանսների հարցով տնօրենը, գանձապահները, հաշվապահներըն այնտեղ չէին: Մարդ չկար, կաբինետները՝ դատարկ, ոչ աթոռ կար, ոչ էլ սեղան»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ»–ի այսօրվա համարում։