Ստամբուլում կրկին բռնկվել են բողոքի ցույցերը. կան տուժածներ
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երեկ Ստամբուլում տեղի ունեցած հակակառավարական ցույցի ժամանակ տուժել է շուրջ 100 մարդ, այդ թվում՝ 22 ոստիկան։ Ստամբուլի ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ բողոքի գործողության ընթացքում վնասվել են քաղաքապետարանի երկու շենքերը, 24 բանկոմատ, 9 գրասենյակ: Ձերբակալվածների թվում կան մեկ տասնյակից ավելի անչափահասներ։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 11-ից Թուրքիայի տարբեր քաղաքներում զանգվածային բողոքի գործողություններ են բռնկվել 269 օր կոմայի մեջ գտնվող 15-ամյա Բերքին Էլվանի մահվան պատճառով։ Պատանին 2013թ. հունիսին Գեզիի ցույցերի ընթացքում գանգուղեղային վնասվածք էր ստացել։