ԱՄՆ–ում զբոսաշրջիկն ազգային զբոսայգում 2.89 կարատանոց ադամանդ է գտել
Ամերիկյան Լուիզիանա նահանգի բնակիչ, 20-ամյա Բրենդոն Քալենդը օրերս մեկնել է Արկանզաս նահանգի ազգային զբոսայգի և գտել 2.89 կարատանոց սպիտակ ադամանդ։
«Ադամանդների խառնարան» զբոսայգու առանձնահատկությունն այն է, որ թանկարժեք քար կարող է փնտրել յուրաքանչյուր ցանկացող։ Ի դեպ, գտածոները կարող են թողնել իրենց։ Մուտքի տոմսն արժե 8 դոլար մեծերի և 5՝ փոքրերի համար։ Ինչպես նախօրեին հայտնել է տեղական ԶԼՄ–ն, Քալենդան գտել է քարը զբոսայգի մուտք գործելուց20 րոպե անց։ Նա քարն անվանել է Ջեքս իր փոքրիկ որդու՝ Ջեքսոնի անունով։ Ադամանդի արժեքը մոտ 20 հազ դոլար է, սակայն նա հայտարարել է, որ դեռ չի պատրաստվում այն վաճառել. «Կարծում եմ՝ սրանից լավ մատանի կստացվի»,–նշել է հաջողակը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։