Նա աջ գնաց «գլուխը» կորցրեց, ձախ գնաց՝ «ձիուն»։ Մնացել է ուղիղ գնալու տարբերակը, բայց արդեն առանց «գլուխ» և առանց «ձի»։ Այսինքն՝ համարյա «անգլուխ ձիավորի» պես։
ԵՄ–ում նրան չեն հարգում ու չեն սպասում, ՄՄ–ում՝ չեն սիրում։ Դե իսկ ՀՀ–ում հա՛մ չեն սիրում, հա՛մ չեն հարգում, հա՛մ չեն սպասում։
Այս դրամատիկ իրավիճակում նա պետք է ԱԺ–ի ու ՍԴ–ի վրա հույս դնի, բայց դե ԱԺ–ն «նա ստառտ, վնիմանյու, մառշ» պոզայի մեջ է ու սպասում է, թե երբ պետք է լքի «անգլուխ ձիավորին», իսկ ՍԴ–ն էլ ապացուցել է, որ մթնոլորտային ճնշման ազդեցության տակ է միշտ գործում ու եթե չի իմանում ինչ անել, ապա ստիպված վարվում է օրենքով։
Կփրկի՞ արդյոք Տ.Ս.–ն նրան։ Մեկը լինի Տ.Ս.–ին փրկի օֆշորներից ու «ատկատներից»։
Ա.Ս.–ն ու Վ.Ղ.–ն էլ հուսալի չեն, համ էլ՝ աչքածակ։ Մ.Մ.–ն էլ երես առածի մեկն է ու առանց «օֆ» անելու այնպես «կքցի», որ էլ դու սուս։
Այնպես որ մնում է ԱՀ գնալը։ Ճիշտ է, ցողունային բջիջների պատվաստումը երաշխավորված չէ, բայց «զատո» օրը երեք անգամ բարձր կալորիականությամբ հաց են տալիս և «քաշած» արաղ։ Սպիտակ փոշին էլ չհաշված։
ՍՍապատում

Ս.Մ.