Լրահոս

14.03.2014 10:37


Սաշիկ Սարգսյանի՝ Կալիֆոռնիայի շենքի վրա արգելանք է դրված

Սաշիկ Սարգսյանի՝ Կալիֆոռնիայի շենքի վրա արգելանք է դրված

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է.
«ՉԻ» տեղեկություններով՝ Սաշիկ Սարգսյանն ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում կառուցել է բնակելի շենք, որի բնակարաններն այսօր վարձակալությամբ են տրվում։ Սարգսյանին պատկանող այն շենքի վրա այսօր արգելանք է դրված, այսինքն՝ Սաշիկը չի կարող շենքի առքուվաճառքի գործարք իրականացնել։ Բանն այն է, որ Սարգսյանը որոշել է մոտ 300 հազար ԱՄՆ դոլարի չափով «քցել» դուռ-լուսամուտները տեղադրող ընկերությանը։
Ընկերությունն էլ իր հերթին դիմել է օրինական քայլերի, որոնց արդյունքում համապատասխան մարմինների միջնորդությամբ շենքը վերցվել է արգելանքի տակ: Հիմա Սաշիկ Սարգսյանի վրա ծիծաղում են շատերը, անգամ այն հայերը, որոնք ԱՄՆ-ում շարքային առաքիչ են աշխատում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը