Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի բողոք է ներկայացրել ՄԻԵԴ
Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի բողոք է ներկայացրել մարդու իրավունքների Եվրոպական դատարան։
«Ազատություն ռադիոկայան»-ի փոխանցմամբ՝ Ստրասբուրգի դատարանում հայցը ներկայացվել է մարտի 14-ին՝ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 33-րդ հոդվածի համաձայն: Բողոքի բուն բովանդակության և դրա քննման ժամկետների մասին ոչինչ չի հաղորդվում:
ՄԻԵԴ-ը ընդունել է բողոքը՝ կողմերին կոչ անելով զերծ մնալ քայլերից, որոնք կխախտեն Ուկրաինայի քաղաքացիների իրավունքները։