Տնտեսական

14.03.2014 12:50


Արագածոտնի բնակիչները պահանջում են դադարեցնել ՀԷԿ–ի շինարարությունը

Արագածոտնի բնակիչները պահանջում են դադարեցնել ՀԷԿ–ի շինարարությունը

Այսօր՝ ժամը 10:00-ից, Արագածոտնի մարզի 7 գյուղերի (Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդ) բնակիչները կրկին հավաքվել են Օհանավան գյուղում՝ պահանջելով դադարեցնել Կարբի և Օհանավան գյուղերի մոտ կառուցվող ՀԷԿ-ի շինարարությունը։ Ցուցարարների թիվը գնալով ավելանում է։

Բնակիչները մտադիր են հանդիպել Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ, որը մարտի 7-ին հանձնարարել էր Կարբի և Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով հանձնաժողով ստեղծել, սակայն պաշտոնատար անձանցից դեռ ոչ ոք չկա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը