Լրահոս

14.03.2014 13:41


Այս պահին ընթանում է 4 ոչիշխանական խմբակցությունների ու «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամների հանդիպումը

Այս պահին ընթանում է 4 ոչիշխանական խմբակցությունների ու «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամների հանդիպումը

ԱԺ–ում՝ «Ժառանգություն» խմբակցությունում, սկսվել է 4 ոչիշխանական խմբակցությունների ու «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամների փակ հանդիպումը։ Խմբակցություններից մասնակցում են ԲՀԿ–ից Վարդան Օսկանյանը և Ստեփան Մարգարյանը, ՀԱԿ–ից՝ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ՀՅԴ–ից՝ Արծվիկ Միանսյանն ու Արմեն Ռուստամյանը և «Ժառանգություն»–ից Թևան Պողոսյանն ու Ռուբեն Հակոբյանը։ «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնությունից հանդիպմանը մասնակցում է մոտ մեկ տասնյակ ներկայացուցիչ։

Քննարկվելու են մարտի 22–ին Ազատության հրապարակում նախանշված հավաք–երթի կազմակերպչական հարցերը։

Ի դեպ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ԱԺ այսօրվա ճեպազրույցների ժամին հայտարարել է, որ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի հետ կապված՝ առաջիկա ժամերին հստակ տեղեկություններ կլինեն։ Ենթադրվում է, որ 4 ոչիշխանական խմբակցությունների այս հանդիպման ժամանակ կորոշվի նաև այդ հարցը։

Նշենք, որ այսօր տեղի է ունենալու գազի հարցով նորաստեղծ հանձնաժողովի հերթական նիստը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը