Լրահոս

14.03.2014 18:00


Ղրիմի հանրաքվեին դիտորդներ կժամանեն 21 երկրից

Ղրիմի հանրաքվեին դիտորդներ կժամանեն 21 երկրից

Մարտի 16-ի հանրաքվեին Ղրիմ կժամանի 21 երկրի դիտորդ։ Այս մասին այսօր՝ մամուլի ասուլիսին, Սիմֆերոպոլում հայտնել է ՂԻՀ հանրաքվեի անցկացման և նախապատրաստման հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մալիշևը։

Իսրայելից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Չեխիայից, Ավստրիայից, Վենգրիայից և մի շարք այլ երկրներից ժամանած դիտորդները, կանցնեն իրենց պարտականությունների կատարմանը մարտի 15-ից։ Հանրաքվեի ընթացքին կհետևեն նաև Եվրախորհդարանի պատգամավորները Լատվիայից, Վենգրիայից, Իտալիայից, Ավստրիայից, Ռուսաստանի դաշնային ժողովից։ Միջազգային դիտորդներին հանրաքվեի մասնակցության կարմիր գույնի անցատոմսեր կտրամադրվեն, իսկ հասարակական կազմակերպությունների անդամներին՝ կապույտ և կանաչ։

Մալիշևը նաև նշել է, որ ԵԱՀԿ–ի ժամանման իմաստ հանրաքվեին չի տեսնում. նրանք արդեն իսկ հայտնել են իրենց տեսակետը Ղրիմում կայանալիք հանրաքվեի վերաբերյալ։

Այս մասին տեղեկացնում է Ղրիմի լրատվական ծառայությունը։

Այս խորագրի վերջին նյութերը