Աշխարհ

14.03.2014 14:36


Անհայտացած «Boeing»–ը միտումնավոր է թռել Անդամանյան կղզիներ

Անհայտացած «Boeing»–ը միտումնավոր է թռել Անդամանյան կղզիներ
«Malaysia Airlines» ավիաընկերության «Boeing»–ը, համաձայն ռազմական ռադարների տվյալների, դիտավորյալ է փոխել երթուղին և ուղղվել Անդամանյան կղզիների կողմը։ Այս մասին այսօր հայտնել է «Ռեյթեր» գործակալությունը։ Անհայտ ինքնաթիռը, որը, քննիչների կարծիքով, կարող է լինել կորած «Boeing»–ը, անցել է Մալակկա թերակղզու կողքով՝ Անդամանյան արշիպելագի կողմը։ Ինքնաթիռն այնպես է թռել երթուղով, որպեսզի շրջանցի երթուղու ճանապարհային կետերը։ Աղբյուրների փոխանցմամբ՝ այդ փաստը վկայում է այն մասին, որ ինքնաթիռն ուղղությունը փոխելուց հետո կառավարել է փորձառու օդաչու։ Դա առիթ է տվել մեծացնել կորած ինքնաթիռի որոնումների տարածքը՝ ներառյելով նաև Անդամանյան ծովը։
Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ին։

Այս խորագրի վերջին նյութերը